«Էրազմուս Մունդուսը» ՀՊՏՀ-ում ներկայացրեց մագիստրոսական ծրագրերը, կրթաթոշակները

Դիտումների քանակ՝ 756

«Եվրոպական կրթական հորիզոններ» ծրագրի շրջանակներում, ՀՊՏՀ ուսանողական խորհրդի և Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի հրավերով այսօր մեր համալսարանում էր Հայաստանում «Էրազմուս Մունդուս ուսանողների և շրջանավարտների ասոցիացիայի» ներկայացուցիչ Էդիթ Սողոմոնյանը:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասոցիացիայի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ իրենց այցելության նպատակն է «Էրազմուս Մունդուսի» հավանական դիմորդներին ներկայացնել մագիստրոսական ծրագրերի փոփոխությունները, դիմումների և քննությունների ընթացակարգերը և պատասխանել ուսանողներին հուզող հարցերին այնքանով, որքանով ներկայիս տեղեկատվությունը թույլ է տալիս:

Նա տեղեկացրեց, որ այդ ծրագրով դիմորդները կարող են կրթություն ստանալ Եվրոպայի տարբեր երկրներում՝ արժանանալով «Էրազմուս Մունդուսի»  կրթաթոշակին,  որն ապահովում է անվճար կրթության, կեցության հնարավորություն և այդ իսկ պատճառով շատ մրցակցային է:

Ուսանողները բանախոսին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին