«Սիրված գեղանկարիչները». հրատարակել է ՀՊՏՀ աշխատակիցը

Դիտումների քանակ՝ 763

ՀՊՏՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի աշխատակից Բագրատ Մարգարյանը հրատարակել է «Սիրված գեղանկարիչները» գրքույկ-ալբոմի առաջին գիրքը: Այն ներկայացնում է համաշխարհային կերպարվեստում ու գեղանկարչության մեջ անջնջելի հետք թողած այն արվեստագետներին, որոնք ծնվել են օգոստոսին: Գիրք-ալբոմը ռուսերեն է, այն ներառում է ճանաչված արվեստագետների համառոտ կենսագրականներն ու ստեղծագործությունների լուսանկարները, որոնք ուղեկցվում են մեծանուն գրողների ու փիլիսոփաների ասույթներով: Բագրատ Մարգարյանը նպատակ ունի այս շարքը շարունակել՝ ըստ 12 ամիսների և արվեստասերներին ներկայացնել ամբողջական մատենաշար:

«Կերպարվեստը, դասական, թե ժամանակակից, յուրաքանչյուր մարդու ներշնչանքի, ճաշակի ու մշակութային դաստիարակության հիմնական աղբյուրն է: Հույս ունեմ, որ այս ընտրանին դուր կգա շատերին»,- մեզ հետ զրույցում ասաց Բագրատ Մարգարյանը: Մեր աշխատակիցը հույս ունի, որ այս նախաձեռնությունը կարող է օգտակար լինել նաև հանրակրթական դպրոցների աշակերտների համար:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին