ՀՊՏՀ մարքեթինգ մասնագիտության 3 ուսանողներ՝ Beeline-ի «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրի հաղթողներ

Դիտումների քանակ՝ 1137

Beeline-ը գրանցել է ընկերությունում «3-րդ սերունդ»ստաժավորմանը մասնակցելու հայտերի ռեկորդային քանակ։ Ընդհանուր առմամբ, ընկերությունը ստացել է ավելի քան 1000 հայտ հայկական բուհերի ուսանողներից՝ 2014 թ. «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրի մասնակցության համար։ Վերջնական փուլի արդյունքների համաձայն՝ ընտրվել  են 9 ուսանողներ, որոնցից 3-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից, ովքեր կանցնեն 9 ամիս տևողությամբ վճարովի ստաժավորում ընկերության տարբեր ստորաբաժիններում՝ Մարքեթինգի ծառայությունում, Մոնիտորինգի կենտրոնում, Տեղեկատվական տեխնոլոգիաների տնօրինությունում, Իրավաբանական տնօրինությունում  և այլ բաժիններում։ Ծրագրի արդյունքում ստաժավորում անցած լավագույն ուսանողներին կընձեռնվի մշտական աշխատանքի հնարավորություն Beeline-ում:

Այս մասին նշվում է ընկերության հաղորդագրության մեջ, որը տրամադրել է ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնը:

Հայտարարության մեջ նաև նշվում է. ««3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը մեկնարկել է 2008 թվականին: Այդ ընթացքում 76 ուսանողներ անցել են արտադրական պրակտիկա, որոնցից 37-ը  դարձել են Beeline–ի աշխատակից: Beeline–ի «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրին կարող են մասնակցել բարձր կուրսի ուսանողները՝ սկսած 3-րդ կուրսից: Ստաժավորման ծրագրին մասնակցելու համար հայտերն ընդունվում են ամեն տարի ապրիլից մինչև մայիս: Ուսանողները կարող են լրացնել համապատասխան հայտ ընկերության www.beeline.am կայքում»։

Նշենք, որ հաղթողներից երկուսը՝ Անուշ Շահվերդյանը և Մերի Պետրոսյանը  մարքեթինգային հաղորդակցություններ մասնագիտության 1-ին, Հակոբ  Բաղդասարյանը մարքեթինգային հետազոտություններ 2-րդ կուրսի մագիստրանտներ են:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին