Ֆուտբոլային տոն՝ ՀՊՏՀ ինքնատիպ ամֆիթատրոնում

Դիտումների քանակ՝ 1026

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գեղատեսիլ բակը ուսանողների ուրախ ժամանցի հերթական կանգառն էր նաև երեկ: ՀՊՏՀ ինքնատիպ ամֆիթատրոնը համախմբել էր ֆուտբոլասեր ՀՊՏՀ-ականներին. Դանիա-Հայաստան ֆուտբոլային խաղին հետևելու, Հայաստանի ազգային հավաքականին երկրպագելու էին եկել ոչ միայն ուսանողներ, այլև պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ՝ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ:

Նշենք, որ հանդիպումը կազմակերպվել էր  ՀՊՏՀ ուսանողական խորհրդի Ֆուտբոլասերների ակումբի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական Ֆան-ակումբի նախաձեռնությամբ: Համալսարանականների ոգևորությունը, ՀՊՏՀ բակի, ամֆիթատրոնի տրամադրող մթնոլորտը  ստեղծել էին իսկական  տոն:

Հ.Գ. Լուսանկարները՝ ՀՊՏՀ ՈւԽ-ից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին