Հիշեցում. Ռուսաստանցի փորձագետները ՀՊՏՀ-ում հանդես կգան հանրային դասախոսություններով

Դիտումների քանակ՝ 971

Հարգելի գործընկերներ, հիշեցնում ենք, որ ՌԴ Ա.Մ. Գորչակովի անվան Հանրային դիվանագիտության աջակցման հիմնադրամի աջակցությամբ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում սեպտեմբերի 16-18-ը կազմակերպում է վարպետաց դասեր ՌԴ ճանաչված փորձագետների մասնակցությամբ:

Բոլոր ցանկացողները մինչև ս.թ. սեպտեմբերի 10-ը պետք է մոտենան ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոն՝ գրանցվելու համար (Բարձրահարկ, 10-րդ հարկ): Հաշվի առնելով, որ տեղերը խիստ սահմանափակ են, ուստի խնդրում ենք գրանցվել հնարավորինս շուտ:

Դասախոսություններին մասնակցել կարող են ՀՊՏՀ բակալավրիատի ուսանողները, մագիստրանտները, ասպիրատներները և մինչև 35 տարեկան դասախոսներ:

Եռօրյա հանդիպումները կանցկացվեն հետևյալ օրակարգով.

Օր. 1, երեքշաբթի, 16/09/14

ժ. 13:00-14:30 - Դասախոսություն՝ «Պատմական զուգահեռներ, աշխարհաքաղաքական երկընտրանք և Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը»

Դասախոս՝ Սաղոմոնյան Ալեքսանդր, Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի (МГУ) պրոֆեսոր, «Վալդայ» քննարկումների ակումբի անդամ

Ընդմիջում՝ 14:30 - 15:00

Քննարկում՝ 15:00 – 17:00

Օր. 2, չորեքշաբթի, 17/09/14

Ժ. 13:00-14:30 - Դասախոսություն՝ «Ազգայնականությունն ընդդեմ անջատողականության – 21-րդ դարի երկընտրանքը»

Դասախոս՝ Մարկեդոնով Սերգեյ

Ընդմիջում՝ 14:30 - 15:00

ժ. 15:00-17:00, Քննարկում - «Աշխարհը ինտեգրացիոն նախագծերի և վերազգային միավորումների դարաշրջանում»

Օր. 3, հինգշաբթի, 18/09/14

Ժ. 13:00-14:30 – Դասախոսություն՝ «Լրագրությունը և սոցիալական մեդիայի սերունդը: Խոսքի ազատությունը և պատասխանատվությունը»

Դասախոսներ՝ Պոնոմարյովա Ելենա (Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ - МГИМО), Զաբրովսկայա Եկատերինա (Russia Direct), Անդրեև Պավել (Россия Сегодня, «Վալդայ» քննարկումների ակումբ)

Ընդմիջում՝ 14:30 - 15:00

ժ. 15:00-17:00 - «Տեղեկատվություն: փնտրում, հակադարձում, ընկալում», վարպետաց դասեր և աշխատանք խմբերով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին