Մեկնարկեցին ՀՊՏՀ գիտաուսումնական խմբերի աշխատանքները

Դիտումների քանակ՝ 1072

ՀՊՏՀ նիստերի սրահում  այսօր կայացավ հանդիպում, որով տրվեց գիտաուսումնական խմբերի  աշխատանքների մեկնարկը: Հանդիպմանը մասնակցում էին  գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր  Գագիկ Վարդանյանը, գիտության բաժնի պետ Խորեն Մխիթարյանը, գիտաուսումնական խմբերի ղեկավարները, մասնակիցները: Գագիկ Վարդանյանը, ողջունեց ներկաներին, ապա նշեց, որ Տնտեսագիտական համալսարանը սկսել է մի նախագիծ, որը նախադեպը չունի Հայաստանում:

«Գիտաուսումնական խմբերի նախագիծը  ամենափորձված մեթոդն է  ուսանողությանը հետազոտական աշխատանքներում ներգրավելու համար: Այն նաև ստեղծարար ունակությունները զարգացնելու հրաշալի ձև է: Նշենք, որ ներկայացված 21 հայտից 8-ն այս փուլում հաստատվել է, գիտաուսումնական խմբերից մեկը միջազգային է»,-ընդգծեց պրոռեկտորը:

Խորեն Մխիթարյանը լուսապատկերի միջոցով ներկայացրեց գիտաուսումնական խմբերի կայք-էջերի պահանջները, պատասխանեց ներկաների հարցերին: Հանդիպման ավարտին ելույթ ունեցան նաև խմբերի ղեկավարները՝ ողջունելով նախագիծը:

Նշենք, որ գիտաուսումնական խմբերի գործունեության համար նախատեսված է  ինը ամիս. նախագիծը կավարտվի 2015թ. մայիսի 30-ին, աշխատանքների արդյունքները կներկայացվեն ՀՊՏՀ պաշտոնական կայքում:

Գիտության բաժնի պետը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հաղորդեց, որ նման նախագծերը ՀՊՏՀ-ում շարունակական են լինելու:

2014-2015թթ. գիտաուսումնական խմբերի ղեկավարների և մասնակիցների ցուցակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://media.asue.am/upload/gitausumnakan/Grands_LIST.pdf :

Բոլորին մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին