Առկա մագիստրատուրայի ընդունելության շեմային քննությունները՝ օգոստոսի 29-ին

Դիտումների քանակ՝ 1297

ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Մերի Բադալյանի տեղեկացմամբ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2014-2015 ուսումնական տարվա առկա վճարովի ուսուցման մագիստրատուրայի ընդունելության շեմային քննությունները տեղի կունենան համապատասխան ֆակուլտետներում՝ օգոստոսի 29-ին, ժամը 10.00-ին:

Դիմորդները պետք է ներկայանան անձնագրերով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին