ՀՀ 2018թ.պետական բյուջեի նախագծի քննարկում ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 2180

«Սոցիալական հետազոտություններ» գիտաուսումնական լաբորատորիան՝ ղեկավար, տ.գ.թ., դոցենտ Ելենա Մանուկյանի նախաձեռնությամբ, այսօր հանդես եկավ  ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի նախագծի հիմնական դրույթների վերաբերյալ շնորհանդեսներով՝ ներկայացնելով նախագծի հիմքում դրված մակրոշրջանակը, միտումները և հիմնական բյուջետային ցուցանիշները։

Քննարկումը բացեց գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը՝ նշելով, որ վերջին շրջանում մեր համալսարանում աշխուժացել է գիտահետազոտական կյանքը՝ հրավիրվում են գիտական սեմինարներ, ՀՊՏՀ գիտնականները որպես փորձագետներ մասնակցում են համապետական քննարկումներին, իսկ առջևում ՀՊՏՀ տարեկան գիտաժողովն է:

Քննարկմանը մասնակցում էին գիտաուսումնական լաբորատորիաների ղեկավարներ, աշխատակիցներ, դեկաններ, ամբիոնների վարիչներ և դասախոսներ: Թեման ներկայացվեց երկու շնորհանդեսով՝ լաբորատորիայի ղեկավար Ելենա Մանուկյանը ներկայացրեց ՀՀ 2018թ բյուջեի նախագծի մակրոշրջանը և միտումները, իսկ լաբորատորիայի ավագ գիտաշխատող, տ.գ.թ., դոցենտ Կարինե Հարությունյանը հանդես եկավ հիմնական բյուջետային ցուցանիշների (եկամուտներ, ծախսեր, դեֆիցիտ, հիմնական ցուցանիշները ՀՆԱ-ի նկատմամբ և այլ) ներկայացմամբ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին