ՀՊՏՀ-ն հայտարարում է ընդունելություն «Կրթության կառավարում» մասնագիտացմամբ

Դիտումների քանակ՝ 1437

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հայտարարում է առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի, բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ (վճարովի) առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով 2014-15 ուսումնական տարվա ընդունելություն  «Կրթության կառավարում» մասնագիտացման  գծով:

ՀՊՏՀ կրթության կառավարման ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի  «Կրթության կառավարում» մասնագիտացման կրթական ծրագիրը մշակվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող Տեմպուսի «Կրթական վերափոխումների առաջնորդների պատրաստման նպատակով բարձրագույն կրթության կառավարման մագիստրոսական ուսումնական ծրագրի մշակում» դրամաշնորհի շրջանակներում: Ընդունելությունն իրականացվում է հարցազրույցի միջոցով: Հարցաշարին կարելի է ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքում հետևյալ հասցեով http://media.asue.am/upload/HARCASHAR_KRTUTYAN_KARAVARUM.pdf:

Բարձր առաջադիմություն, անգլերենի գերազանց իմացություն և հասարակական ակտիվություն ունեցող ուսանողների համար ծրագրով նախատեսված է մեկ կիսամյակ ուսուցում Անգլիայի, Չեխիայի, Վրաստանի և Հայաստանի համալսարաններում:

Ընդունելությանը կարող են մասնակցել ինչպես ՀՊՏՀ, այնպես էլ պետական և հավատարմագրված ոչ պետական այլ բուհերի  բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները:

Փաստաթղթերն ընդունվում են ս/թ հունիսի 16-ից մինչև օգոստոսի 26-ը ներառյալ, իսկ հարցազրույցը կկայանա օգոստոսի 28-ին և 29-ին:

Դիմումին կից պետք է ներկայացնել.

1.         անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը,

2.         3x4 չափսի երեք լուսանկար,

3.         պետական կամ հավատարմագրված ոչ պետական բուհի կողմից տրված վկայագրի (դիպլոմի) և առաջադիմության թերթիկի բնօրինակը և պատճենները (դիպլոմի բացակայության դեպքում 2014թ. ՀՊՏՀ շրջանավարտների համար՝ անձնական քարտի՝ դեկանատի կողմից տրված պատճենը, այլ բուհերի շրջանավարտների համար՝ ակադեմիական տեղեկանք):

Ուսման վարձի չափը՝  620.000 ՀՀ դրամ:

Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին