Պարգևատրվեցին մարզիկ ուսանողները (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1419

Մայիսի 26-ին ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնը նախաձեռնել ու անցկացրել է «Ռեկորդների օր» մրցույթը, որն առաջին անգամ կազմակերպվել էր անցյալ տարի և նպատակ ունի ամրագրել համալսարանի մարզիկ ուսանողների հաջողությունները, խրախուսել նրանց և քարոզել առողջ ապրելակերպ: Այսօր ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի վարիչի պաշտոնակատար Սիմոն Հակոբյանի և ամբիոնի դասախոսների մասնակցությամբ պատվոգրերով ու կրծքանշաններով պարգևատրվեցին «Ռեկորդների օր» մրցույթի տարբեր մարզաձևերում լավագույն արդյունք գրանցած և ռեկորդ սահմանած, ինչպես նաև «Զարթոնք» համալիրը հաջողությամբ հանձնած ուսանողները:

Մարզական հաջողություններ արձանագրած ուսանողներին շնորհավորեց և նոր վերելքներ մաղթեց Սիմոն Հակոբյանը, իսկ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհի Նարե Զիրոյանը ողջունեց մասնակիցներին իր գեղեցիկ երգեցողությամբ:

Եվ այսպես հեռացատկ մարզաձևի աղջիկների մրցումներում հաղթող քառյակն է՝ Արմինե Հակոբյան, Լիլիթ Ղարիբյան, Նոնա Սեդրակյան, Մարիետա Խաչատրյան, ձեռքերի ծալում, ուղղում մարզաձևում՝ Լուսինե Իսկանդարյան, Լիլիթ Մեժլումյան, Աննա Մարգարյան, Անահիտ Արամյան:

Տղաների արդյունքները երեք մարզաձևերում հետևյալն են. հեռացատկ՝ Հայկ Ամիրխանյան, Ռազմիկ Օհանջանյան, Հարություն Եղիազարյան, ձեռքերի ծալում, ուղղում՝ Ռոբերտ Գասպարյան, Վահե Մկրտչյան, Վահան Հակոբյան, Նարեկ Մադաթյան, վերձգում՝ Հենրիկ Գալստյան, Ռոբերտ Գասպարյան, Ալեքս Խաչատրյան, Նարեկ Ռուխյան:

Շնորհավորում ենք հաջողություն գրանցած բոլոր մարզիկներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին