Ամփոփվեց «Ուսանողական գարուն-2014»-ը. հայտնի է ՈւՀԱ հաղթողը (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 922

ՀՊՏՀ հանդիսությունների սրահում այսօր գեղեցիկ միջոցառմամբ ամփոփվեց  «Ուսանողական գարուն -2014»  մշակութային մրցույթ-փառատոնը: Միջոցառմանը երգով ու պարով ելույթ ունեցան  համալսարանի տաղանդավոր ուսանողները: Ելույթների ավարտից հետո մրցատյանի որոշմամբ հայտնի դարձան  երգի ու պարի մրցույթներում 1-3 տեղերը զբաղեցրած ֆակուլտետները, հաղթողներին հանձնվեցին  պատվոգրեր: Մրցանակները բաշխվեցին հետևյալ կերպ՝  պարի մրցույթում 1-ին տեղը զբաղեցրեց հաշվապահական  հաշվառման և աուդիտի ֆակուլտետը, 2-րդ տեղը՝ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետը, 3-րդ տեղը՝ ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետը:

Երգի մրցույթում մրցանակակիրներ դարձան (1-3 տեղեր) համապատասխանաբար  ՏԿ և ՄՏՀ, մարքեթինգի  և բիզնեսի կազմակերպման, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետները:

Միջոցառման ավարտին  հայտարարվեցին  ՈւՀԱ ՝ տարբեր անվանակարգերում հաղթած  թիմերի անունները: «Լավագույն երաժշտական համար» անվանակարգում հաղթեց ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետը, «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում՝ կառավարման ֆակուլտետը, «Լավագույն հումոր» անվանակարգում հաղթեց ֆինանսական ֆակուլտետը, իսկ գլխավոր մրցանակը հանձնվեց մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետին «Լավագույն  ծրագիր» անվանակարգում. հաղթող ֆակուլտետին շնորհվեց նաև «Բիատլոն» անվանակարգը:

Նոր՝ «Տարվա հայտնություն» անվանակարգում  հաղթողներ ճանաչվեցին Լիլիթ Մելիքյանը (ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետ)  և Վիգեն Հարությունյանը (հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետ):

Այսպիսով, ամփոփվեց ևս մեկ «Ուսանողական գարուն» : Փառատոնի մասնակիցները երեք օր՝ մայիսի 26-ին, 27-ին և 29-ին, դրական հույզեր ու լիցքեր պարգևեցին ՀՊՏՀ-ականներին՝ հարստացնելով ուսանողական տարիների հիշարժան պահերը:

Շնորհավորում ենք բոլոր հաղթողներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին