ՀՊՏՀ-ն շարունակում է պահպանել իր բարձր վարկանիշը. օրեցօր ավելանում է ՀՊՏՀ դիմորդների թիվը

21.05.2014
Դիտումների քանակ՝ 1178

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ընդունող հանձնաժողովը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, սույն թվականի մայիսի 5-ին սկսել է դիմորդների հայտագրման գործընթացը, որը կավարտվի հունիսի 1-ին: Մայիսի 21-ի դրությամբ դիմորդների թվի շարժընթացը փաստում է, որ մեր համալսարանը շարունակում է պահպանել իր բարձր համարումը և վարկանիշը:

Այսօր ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Մերի Բադալյանը նշեց. «Դիմորդների թիվն արդեն հատել է 600-ի սահմանը և դիտարկելով դիմում-հայտերի շարժընթացը` տեսանելի է դառնում մեծ հետաքրքրությունը տնտեսագիտական  բոլոր մասնագիտությունների նկատմամբ»:

Նշենք, որ ընդունող հանձնաժողովն ամեն օր թարմացնում է բուհի շենքին փակցված դիմում-հայտերի շարժընթացը (այն լրացվում է դիմորդների առաջին հայտերով) և հասանելի դարձնում բոլոր դիմորդներին:  Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը տեղեկացրեց նաև, որ հանձնաժողովի բոլոր օղակներում դիմում-հայտերի ընդունումն իրականացվում է բնականոն ընթացքով։

Հիշեցնենք՝ ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի հասցեն է՝ Մ. Նալբանդյան 128, թիվ 2 մասնաշենք, ֆինանսական ֆակուլտետ, 1-ին հարկ:

ՀՊՏՀ ընդունելության գործընթացին վերաբերող և ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները կարող եք ստանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքից՝ հետևյալ հղումով http://www.asue.am/am/էջեր-220//հպտհ-ն-հայտարարում-է-2014-2015-ուստարվա-բակալավրիատի-ընդունելություն-1578:

Մասնագիտությունների ցանկին ծանոթացեք ՀՀ ԿԳ նախարարության պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով՝  http://edu.am/DownloadFile/6450arm-Cankqnnut14-15.pdf

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին