ՀՊՏՀ-ում առաջին անգամ անցկացվեց ռուսաց լեզվի համալսարանական օլիմպիադա

Դիտումների քանակ՝ 1542

ՀՊՏՀ հայոց և ռուսաց լեզուների ամբիոնի նախաձեռնությամբ այսօր առաջին  անգամ բուհում անցկացվեց համալսարանականների օլիմպիադա, որին մասնակցում էին ուսանողներ՝ տարբեր ֆակուլտետներից: Օլիմպիադան կրում էր «Մենք ուսումնասիրում ենք ռուսաց լեզու» ( «Мы изучаем русский язык») խորագիրը: Մեկնարկն ազդարարեց վերոնշյալ ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Մարի Զաքարյանը՝ ողջունելով ու խրախուսելով ուսանողներին:  Օլիմպիադայի ընթացքին հետևում էին ռուսերենի դասախոսներն, ովքեր կարևորեցին օլիմպիադայի խաղաղ, արդարացի  և օբյեկտիվ անցկացումը: Առաջադրանքները կատարելու համար ուսանողներին տրվեց  90 րոպե ժամանակ:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Մարի Զաքարյանը նշեց՝ եթե օլիմպիադան արդյունավետ ու գոհացուցիչ լինի, կանցկանցվի առաջիկա տարիներին ևս: «Նպատակը  խելացի  ուսանողներին  խրախուսելն  է, և այս անգամ էլ բարձր միավորների արժանացածներն անպայման կխրախուսվեն»,-ասաց պրոֆեսորը:

Կազմակերպիչների փոխանցմամբ՝ արդյունքները կհայտարարվեն գալիք երկուշաբթի:

Հիշեցնենք, որ վաղը՝ մայիսի 23-ին, ժամը 14.00-ին կանցկացվի  հայոց լեզվի օլիմպիադա:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին