ՀՊՏՀ-ն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ կազմակերպում է Աշխատանքի տոնավաճառ

Դիտումների քանակ՝ 1174

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կարիերայի և մարքեթինգի կենտրոնը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության  պետական ծառայություն» գործակալության հետ համատեղ կազմակերպում է Աշխատանքի տոնավաճառ:  Այն կկայանա սույն թվականի  հունիսի 6-ին, ժամը 11.00-14.00-ն ՀՊՏՀ բակում (հասցե՝ Նալբանդյան 128):

Այդ օրը կարող եք ծանոթանալ տարբեր ոլորտների առաջատար ընկերություններում առկա աշխատանքի թափուր տեղերին և պրակտիկայի, մասնագիտական  զարգացման և զբաղվածության այլ հնարավորություններին, ինչպես նաև մասնակցել նախնական հարցազրույցների: Չմոռանաք  բերել  Ձեր ինքնակենսագրությունը (Resume, CV):

Այս մասին հայտնում են ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնից՝ միաժամանակ ընդգծելով, որ միջոցառմանը կարող են մասնակցել մեր համալսարանի ավարտական կուրսերի ուսանողներն ու մեր բուհի շրջանավարտները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին