ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի մագիստրոսական թեզերի պաշտպանությունը՝ մայր բուհում

Դիտումների քանակ՝ 1114

Տնտեսագիտական համալսարանում այսօր Եղեգնաձորի մասնաճյուղի մագիստրանտները պաշտպանում են  ավարտական աշխատանքներ՝ մագիստրոսական թեզեր: Ամփոփիչ ատեստավորման  հանձնաժողովի նախագահն  է տ.գ.թ., դոցենտ Մարտուն Չոբանյանը:

Մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանը ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում  նշեց, որ այսօր մագիստրոսական թեզ են պաշտպանում գործարար կառավարում մասնագիտացման 15 ուսանողներ:

«Հարկ է ընդգծել, որ պաշտպանությունն անցնում է խաղաղ մթնոլորտում և օբյեկտիվ: Պաշտպանող ուսանողները գոհ են ընթացակարգից, ամեն ինչ ընթանում է պատշաճ մակարդակով»,-ասաց Սոս Խաչիկյանը:

Տնօրենը փոխանցեց նաև, որ բակալավրիատի ամփոփիչ ատեստավորման քննություններն ու ավարտական աշխատանքների պաշտպանություններն ավարտվել են մայիսի 5-ին: Ամփոփելով բակալավրիատի ամփոփիչ ատեստավորման գործընթացը՝ Սոս  Խաչիկյանն ասաց, որ պատկերն, ընդհանուր առմամբ, գոհացնող է, հատկապես ֆինանսական ֆակուլտետում բարձր է գերազանց գնահատականի արժանացած ուսանողների թիվը:

Բոլորին մաղթում ենք հաջողություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին