Պրոֆեսոր Մաքսիմ Մուրադյանի հոդվածը՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ամսագրում

Դիտումների քանակ՝ 1008

ՀՊՏՀ բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր Մաքսիմ Մուրադյանի հոդվածը լույս է տեսել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի  «Հաշվողական մաթեմատիկա և մաթեմատիկական ֆիզիկա» ամենամսյա ամսագրի 2014 թվականի 3-րդ համարում, 54-րդ հատորում:

Ինչպես նշված է ամսագրի պաշտոնական կայքում, ամսագիրը հրապարակում է   հաշվողական մաթեմատիկայի և մաթեմատիկական ֆիզիկայի, ինֆորմատիկայի և այլ մաթեմատիկակական գիտակարգերի ոլորտների ինքնատիպ հետազոտություններ ու վերլուծություններ:

Շնորհավորում ենք մեր գործընկերոջը, մաղթում ստեղծագործական նորանոր հաջողություններ:

Այցելել կարող եք հետևյալ հասցեով՝

http://www.mathnet.ru/php/archive.phtml?wshow=paper&jrnid=zvmmf&paperid=10013&option_lang=rus

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին