Տեղի ունեցավ ՀՊՏՀ ռեկտորատի հերթական նիստը
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ավարտվել է 2013-2014 ուստարվա առաջին միջանկյալ ստուգումը: Այն անցկացվել է նախապես հաստատված ժամանակացույցի համաձայն, առանց արտառոց դեպքերի: Ապրիլի 29-ին և 30-ին կկազմակերպվեն միջանկյալ ստուգմանը հարգելի պատճառով չներկայացած այն ուսանողների քննությունները, որոնց բժշկական տեղեկանքները հարգելի են:
Մայիսին կկազմակերպվեն մինչև 12 կրեդիտ պարտքով փոխադրված ուսանողների պարտքերի վերահանձնման քննությունները, իսկ այդպիսի ուսանողները դիմումները դեկանատներ պետք է ներկայացնեն մինչև մայիսի 12-ը: Այս մասին այսօր կայացած ռեկտորատի նիստում զեկուցեց ուսումնակազմակերպական բաժնի պետ Արմեն Կարախանյանը:
Դեկանները զեկուցեցին 2013-2014 ուստարվա ավարտական կուրսերի ուսումնաարտադրական և գիտահետազոտական փորձառության արդյունքների մասին: Քննարկվեցին նաև ընթացիկ հարցեր:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին