ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը միացել է «Մեկ հայ, մեկ հոդված» նախաձեռնությանը

Դիտումների քանակ՝ 1072

ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում ապրիլի 26-ին տեղի է ունեցել  հանդիպում Վիքիպեդիայի հայաստանյան ներկայացուցիչների հետ: Ինչպես լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեցին մասնաճյուղից, հանդիպումը  ուսուցողական նպատակ ուներ.  մասնավորապես, խոսվել է  Վիքիպեդիայից  (Ազատ հանրագիտարան) օգտվելու, գրառումներ կատարելու  կանոնների մասին:

Հանդիպմանը  բացման խոսքով հանդես է  եկել  մասնաճյուղի դասախոս, սեմինարի կազմակերպիչ  Նարեկ Սարատիկյանը, ով ողջունելով հյուրերին, ամփոփ  ներկայացրել է միջոցառման նպատակը: Ուսանողների կողմից ողջույնի խոսքով հանդես է եկել  մասնաճյուղի  ՈւԽ նախագահ Արգիշտի Միքայելյանը:

«Վիքիպեդիա Հայաստան»  հասարակական կազմակերպության   ներկայացուցիչ Մհեր Բեքարյանը ներկայացրել է  Վիքիպեդիայի  ընդհանուր կառուցվածքը: Հանդիպման ընթացքում մանրամասն ներկայացվել են  հոդվածներ գրելու տեխնիկան և ոճական առանձնահատկությունները: Եղել են բուռն և ակտիվ քննարկումներ:

Նարեկ Սարատիկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նախատեսվում է  ուսանողների միջոցով Վայոց ձորի պատմամշակույթային, տեսարժան վայրերի և  անվանի  մարդկանց մասին  Վիքիպեդիայում հոդվածներ տեղադրել՝ նպաստելով համացանցում մայրենի լեզվով տեղեկատվական նյութերի հարստացմանը:

Այսպիսով, ՀՊՏՀ Եղեգնաձորի  մասնաճյուղը միացավ  «Մեկ հայ, մեկ հոդված»  նախաձեռնությանը և առաջին հոդվածով ներկայացրեց մասնաճյուղի համառոտ պատմությունը:

Այն կարող եք ընթերցել հետևյալ հղումով՝

https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%8A%D5%8F%D5%80_%D4%B5%D5%B2%D5%A5%D5%A3%D5%B6%

D5%A1%D5%B1%D5%B8%D6%80%D5%AB_%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%B3%D5%B5%D5%B8%

D6%82%D5%B2 :

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին