Տնտեսագիտական համալսարանի կոլեկտիվը միացավ ոգեկոչման և հիշատակի ամենամյա երթին

Դիտումների քանակ՝ 935

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կոլեկտիվը` պրոռեկտորներ, դեկաններ, ամբիոնների վարիչներ, վարչական ստրաբաժանումների աշխատակիցներ, ուսխորհրդի նախագահը, ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ, այսօր առավոտյան այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Մեծ եղեռնի զոհերի անմեղ հիշատակի ոգեկոչման երթին համալսարանի ներկայացուցիչների մասնակցությունն ավանդական բնույթ է կրում: Կրթական հաստատությունն այդպիսով իր հավաքական մոտեցմամբ միանում է ապրիլքսանչորսյան խորհրդին, մատուցում իր հարգանքը անմեղ զոհերի հիշատակին` հուշահամալիրի անմար կրակի մոտ դնելով ծաղիկներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին