Փորձնական ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով ՀՊՏՀ կայցելի փորձագիտական գնահատում իրականացնող խումբ

Դիտումների քանակ՝ 1014

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի փորձնական ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով ՀՊՏՀ կայցելի փորձագիտական գնահատում իրականացնող խումբ: Սույն թվականի մայիսի 5-8-ը նախատեսվում է այց ՀՊՏՀ մայր համալսարան, իսկ մայիսի 12-13-ը՝ Գյումրու, մայիսի  14-ին՝ Եղեգնաձորի մասնաճյուղեր:

Ժամանակացույցը ներառում է հետևյալ պատկերը.

Մայիսի 5-ի այցի շրջանակներում նախատեսվում են  հանդիպումներ  համալսարանի ռեկտորի, պրոռեկտորների, ֆակուլտետների դեկանների, ինքնավերլուծություն իրականացրած աշխատանքային խմբի հետ, գործատուների ներկայացուցիչների հետ, փաստաթղթերի ուսումնասիրություն:

Մայիսի 6-ին,  նախատեսվում են  հանդիպումներ ամբիոնի վարիչների, դասախոսների, բակալավրիատի, մագիստրատուրայի ուսանողների, շրջանավարտների հետ: Մայիսի 7-ին կլինեն հանդիպումներ ստորաբաժանումների ղեկավարների հետ, ՈւԽ և ՈւԳԸ անդամների, որակի ապահովման կենտրոնի հետ: Ընդգծենք, որ մայիսի 7-ին, ժամը 16.00-ին նախատեսվում է բաց հանդիպում փորձագիտական խմբի հետ, որին կարող են մասնակցել ՀՊՏՀ բոլոր այն աշխատակիցներն ու ուսանողները, ովքեր ցանկանում են:

Մայիսի 8-ին՝ եզրափակիչ օրը, նախատեսվում են հանդիպումներ փորձագիտական խմբի կողմից ընտրված կազմի, ապա նույն խմբի հանդիպումը համալսարանի ռեկտորի հետ:

Հանդիպումները կսկսվեն վաղ առավոտից և կանցկացվեն ՀՊՏՀ միջազգային ծրագրերի կենտրոնում:

Մայիսի 12-ին նախատեսվում են հանդիպումներ  Գյումրիի մասնաճյուղի տնօրենի և տեղակալի հետ, ինքնավերլուծություն իրականացրած աշխատանքային խմբի հետ, ստորաբաժանումների ղեկավարների, դասախոսների հետ: Մայիսի 13-ին նախատեսվում են հանդիպումներ ուսանողների, շրջանավարտների, փորձագիտական խմբի հետ (բաց հանդիպում), որակի ապահովման պատասխանատուների, մասնաճյուղի տնօրենի հետ:

Մայիսի 14-ի հանդիպմանը նախատեսվում են  հանդիպումներ մասնաճյուղի տնօրենի, ինքնավերլուծություն իրականացրած աշխատանքային խմբի , ուսանողների, դասախոսների, մասնաճյուղի տնօրենի հետ:

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ-ում իրականացվել է ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծություն, որը 2014թ. հունվարի 20-ին ներկայացվել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամ։ ՀՊՏՀ ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին