ՀՊՏՀ ուսանողները երեկոյան կմիանան դեպի Ծիծեռնակաբերդ շարժվող ջահերով երթին

Դիտումների քանակ՝ 910

ՀՊՏՀ ուսանողնական  խորհուրդը, միանալով արդեն ավանդական դարձած ջահերով երթին և կազմակերպելով մեր բուհի ուսանողության մասնակցությունը այս նախաձեռնությանը,  այսօր, ժամը 18.30-ին  մեր բուհի հարակից այգուց (Մ. Նալբանդյանի արձանի մոտից) կշարժվի դեպի Ազատության  հրապարակ և կմիանա Ծիծեռնակաբերդ շարժվող մեր հայրենակիցներին: Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց կառավարման ֆակուլտետի ՈւԽ  նախագահ Գրիշա Ամիրխանյանը: Վերջինս, կարևորելով յուրաքանչյուր հայի և հատկապես ուսանողության մասնակցությունը երթին, նշեց, որ  դա նախ և առաջ՝ հարգանքի տուրք է, ապա ՝պահանջ աշխարհին՝ ճանաչելու 20-րդ դարում իրականացված մեծագույն հանցագործությունը՝ Հայոց ցեղասպանությունը:

«Կոչ ենք անում բոլորին՝ միանալ ջահերով երթին, դրանով նպաստել Հայոց ցեղասպանության հարցի միջազգայնացմանը, արտահայտել հայ ազգի բողոքը՝ դատապարտելով տեղի ունեցածը: Միանալով երթին՝ մենք՝ ուսանողներս, օրինակ պետք է ծառայենք, ցույց տանք, որ գիտակցում և կարևորում ենք աշխարհի կողմից Հայոց ցեղասպանության ընդունումը»,- ասաց Գրիշա Ամիրխանյանը:

ՀՊՏՀ ուսխորհրդականները  կոչ են անում  ցուցաբերել միասնություն և տեր կանգնել ու պապերի վրեժին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին