Նորություններ

Գտնվել է 21 նորություն

Մի կտոր Երևան՝ ՀՊՏՀ բակում. ֆլեշմոբ՝ նվիրված մայրաքաղաքի տոնին (լուսանկարներ)

Վաղը համայն հայության սրտի մայրաքաղաք Երևանի տոնն է: ՀՊՏՀ ուսանողությունն ամեն տարի ջերմ ու արևային տրամադրությամբ է նշում այն, և այս տարին էլ բացառություն չէր: «Էրեբունի-Երևան 2801» տոնակատարությանն ընդառաջ՝ համալսարանի ուսանողական խորհուրդը երկար դասամիջոցին ՀՊՏՀ-ականներին համախմբեց կրթօջախի բակում՝ վայելելու...

Ժպիտ ու տոնականություն. ուսխորհուրդը ՀՊՏՀ կանանց և աղջիկներին ծաղիկներով դիմավորեց

Կանանց տոների առթիվ Տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը ամեն տարի հանդես է գալիս յուրօրինակ նախաձեռնություններով: Այս տարի ևս միամսյակի առաջին աշխատանքային օրն սկսվեց տոնական մթնոլորտում. ուսխորհրդականները համալսարան մտնող աղջիկներին ու կանանց դիմավորեցին ժպիտով, բարեմաղթանքներով ու ծաղիկներով: «Այս...

«Elevator»-ը՝ շահամիտող ու ոգեշնչող. երկօրյա աշխատաժողովը համախմբել է 8 բուհերի ուսանողների

ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ, մարտի 10-11-ին  իրականացրել է «Let’s get higher» կարգախոսով «Elevator» միջբուհական ուսանողական աշխատաժողովը: Մասնակցել են հայաստանյան  8 բուհերի 100 ուսանողներ, որոնք ընտրվել են մրցույթով: Աշխատաժողովում նրանք հնարավորություն...

ՀՊՏՀ-ում տեղի ունեցավ առաջին կուրսեցիներին նվիրված «Բարի գալուստ» տոնական երեկոն

ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը՝ համալսարանի ղեկավարության աջակցությամբ ամեն տարի առաջին կուրսեցիների մուտքը համալսարանական կյանք դարձնում է գունեղ ու անմոռանալի՝ հանդես գալով գեղեցիկ նախաձեռնություններով: Սեպտեմբերի 8-ին «Բարի գալուստ» համերգային միջոցառումը ՀՊՏՀ բակ էր բերել բազում ուսանողների և օրվա հերոսներին՝...

«Ուսանողական ամառ-2017»-ը համախմբել է ճամբարական ուսանողներին

ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը գեղեցիկ ավանդույթ է ձևավորել. ամեն տարի օգոստոսին համալսարանի «Տնտեսագետ» մարզաառողջարանում հանգստացող ուսանողներին միավորում է «Ուսանողական ամառ» մարզամշակութային փառատոնի ներքո՝ նրանց հանգիստը դարձնելով ակտիվ ու հիշարժան: Փառատոնն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի...

Մեկնարկեցին ուսուցողական սեմինարները. մարքեթինգը՝ բիզնեսի առաջխաղացման բանալի

Նոր կիսամյակում ուսանողական խորհուրդը վերսկսել է հետաքրքրական ու  արդիական թեմաներով ուսուցողական սեմինարների կազմակերպումը, որի շրջանակում ՀՊՏՀ-ում հյուրընկալվում և բանախոսությամբ հանդես են գալիս համապատասխան ոլորտի ներկայացուցիչներ: ՈւԽ արտաքին կապերի հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր  «Motive» մարքեթինգային...

“Progress” միջբուհական աշխատաժողովը՝ սովորելու և ինքնաճանաչման հարթակ

ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ,  նոյեմբերի 26-27-ը մեր համալսարանում իրականացրել է “Progress” միջբուհական ուսանողական աշխատաժողովը, որին մասնակցել են հայաստանյան պետական և ոչ պետական բուհերի 70 ուսանողներ: Այս մասին տեղեկացնում է ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը: Աշխատաժողովին...

Դասախոսություն՝ գլխավոր ֆինանսական տնօրենի բանախոսությամբ

ՀՊՏՀ ուսանողական խորհրդի արտաքին կապերի հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր մեր համալսարանում  «Ֆինանսները՝ ոչ ֆինանսիստների համար» խորագրով դասախոսություն ներկայացրեց «Galaxy Concern» ընկերության գլխավոր ֆինանսական տնօրեն Մինաս Սահակյանը: Դասախոսությունը հետաքրքրել էր տարբեր ֆակուլտետների  մի քանի...

ՀՊՏՀ ՈՒԽ գործունեությունը համարվել է օրինակելի

5 տարի անընդմեջ «Հայկյան» մրցանակաբաշխությունում «Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին» անվանակարգում հաղթող ճանաչված Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը հայտնվել է հայկական «Դյուցազնագրքի» «Օրինակելի» բաժնում: Հրատարակությունը, ինչպես նաև «Դյուցազնագիրը» (վկայական-հեղ.)...

Օրվա մեկնարկը՝ ծաղիկներով (լուսանկարներ)

Կանանց տոնական միամսյակի առիթով մեր համալսարանի ուսանողական խորհուրդը հաճելի անակնկալ մատուցեց ՀՊՏՀ աշխատակցուհիներին և ուսանողուհիներին. այսօր վաղ առավոտից համալսարան մտնող գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին ծաղիկներ էին նվիրում և շնորհավորում  ուսանողները: Այս նախաձեռնությունը նպատակ ուներ ևս մեկ անգամ արժևորելու ...