Նոր հրատարակություններ. կարդացեք նաև ՀՊՏՀ պաշտոնական կայքում

Դիտումների քանակ՝ 938

Մեր համալսարանի «Տնտեսագետ» հրատարակչությունը «ՀՊՏՀ ներհամալսարանական գիտական դրամաշնորհային հետազոտություն» մատենաշարով լույս է ընծայել ՀՊՏՀ 2012-2013 թթ. ներհամալսարանական գիտական դրամաշնորհների արժանացած հետազոտական խմբերի՝ միջամբիոնային, ամբիոնային և անհատ հետազոտողների աշխատությունները՝ հանրայնացնելով ու ավելի տեսանելի դարձնելով ՀՊՏՀ գիտնականների ուսումնասիրությունների շրջանակը, գիտական նոր խոսքը:

Նշված մատենաշարի գրքերի էլեկտրոնային տարբերակները կարող եք կարդալ ՀՊՏՀ պաշտոնական կայքում՝ այցելելով:

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ գիտական խորհրդի 2012 թվականի մայիսի 31-ի N 11 նիստի որոշմամբ 2012 թվականի սեպտեմբերի 1-ից գործողության մեջ էր դրվել ՀՊՏՀ ներհամալսարանական գիտական դրամաշնորհների տրամադրման կարգը, համաձայն որի` հայտարարվել էր ներհամալսարանական գիտական և գիտահետազոտական աշխատանքների կատարման մրցույթ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին