ՀՊՏՀ մարզադահլիճում ընթանում են վոլեյբոլի հանրապետական խաղերը
ՀՊՏՀ մարզադահլիճը ուսանողական 15-րդ մարզական խաղերի շրջանակներում հյուրընկալել է հայաստանյան մի շարք պետական բուհերի ներկայացուցիչների, մարզասերների: Երեկ Խուլ ու համրերի կենտրոնի մարզադահլիճում մեկնարկած վոլեյբոլի աղջիկների խաղերը շարունակվում են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: Այսօրվա խաղերում առաջինը հանդես եկան Հայ-ռուսական (Սլավոնական) և Հայաստանի պետական մանկավարժական համալսարանների թիմերը, խաղն ավարտվեց հօգուտ Հայ-ռուսական համալսարանի:
Նշենք, որ ըստ հաստատված խաղացանկի` այսօր կայացան և դեռ ընթացքի մեջ են Հայ- ռուսական (Սլավոնական) և Մանկավարժական, Բժշկական և Լեզվաբանական, Երևանի Պետական և Ֆրանսիական, Տնտեսագիտական և Արցախի պետական համալսարանների թիմերի հանդիպումները:
Ըստ ժամանակացույցի՝ վոլեյբոլի ուսանողական խաղերը մեր բուհում կշարունակվեն մինչև ապրիլի 26-ը (ապրիլի 14-19-ը՝ աղջիկների, 21-26-ը՝ տղաների խաղերը):
Առաջիկա լրահոսում կանդրադառնանք խաղերի արդյունքներին: Բոլոր թիմերին մաղթում ենք հաջողություններ և արդարացի խաղ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին