Կայացավ ՀՀ բուհերի ուսանողների 15-րդ հանրապետական մարզական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1108

Այսօր Խուլ ու համրերի կենտրոնի մարզադահլիճում տեղի ունեցավ ՀՀ ուսանողական 15-րդ մարզական  խաղերի բացման հանդիսավոր արարողությունը՝ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանի մասնակցությամբ: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաև ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի ներկայացուցիչները:

Նշենք, որ վերոնշյալ  խաղերի մեկնարկը տրվել էր մարտի 26-ին՝ շախմատային խաղերով (այս մասին մեր  հրապարակմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://www.asue.am/am/էջեր-220//հպտհ-շախմատի-աղջիկների-թիմը-նվաճել-է-2-րդ-հորիզոնականը-մեկնարկել-են-միջբուհական-15-րդ-հանրապետական-մարզական-խաղերը-1479 ): Մինչ օրս տեղի են ունեցել խաղեր 3 մարզաձևերում՝ շախմատ, ձեռքի գնդակ, սեղանի թենիս, այսօր սկսվել են նաև վոլեյբոլի խաղերը:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում մեր բուհի ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի ժ/պ Սիմոն Հակոբյանը նշեց, որ 15-րդ մարզական  խաղերին ՀՊՏՀ-ն մասնակցում է բոլոր մարզաձևերում, բացի աղջիկների ֆուտբոլից:

Վաղը՝ ապրիլի 15-ին վոլեյբոլի խաղերը կշարունակվեն ՀՊՏՀ մարզադահլիճում, կխաղա նաև մեր  բուհի  թիմը: Բոլոր մարզասերները կարող են իրենց ներկայությամբ քաջալերել ՀՊՏՀ վոլեյբոլի աղջիկների հավաքականին, որը ժամը 17.00-ին կխաղա Արցախի պետական  համալսարանի թիմի հետ:

Հիշեցնենք, որ  ՀՊՏՀ վոլեյբոլի աղջիկների հավաքականը միջբուհական հանրապետական խաղերի  բազմակի չեմպիոն է: Մեր թիմին մաղթում ենք հաջողություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին