Ռեկտոր Կորյուն Աթոյանի շնորհավորանքը ապրիլի 7-ի առիթով
Հարգելի գործընկերներ, սիրելի ուսանողներ, ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը Մայրության և գեղեցկության տոնի առիթով հանդես է եկել շնորհավորանքով, որը ներկայացնում ենք ստորև.
Այսօր մեր երկրում Մայրության և գեղեցկության օրն է և Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը: Շնորհավորում եմ մեր բուհի կանանց և աղջիկներին՝ այս գարնանային տոնի առթիվ, որը հնարավորություն է տալիս վերստին արժևորելու մեր սիրելի մայրերի, կանանց, քույրերի ու դուստրերի դերակատարությունը մեր բոլորիս կյանքում, մեր ժողովրդի կյանքում: Մենք ձեզ ենք պարտական դաստիարակված ու կիրթ մեր աճող սերնդի համար, ընտանիքի ծուխն անշեջ պահելու համար: Դուք բազմաշնորհ եք, բարի, շրջահայաց, բանիմաց, հետևաբար որպես գործընկեր՝ բարեխիղճ ու կարգապահ:
Սիրելի տիկնայք և օրիորդներ, մաղթում եմ, որ ձեր կյանքում ընտանիքը՝ լի մանուկներով ու խինդով, լինի այն ամուր հենարանը, որը կօգնի ձեզ առաջ ընթանալ, նորանոր ձեռքբերումներ արձանագրել ու լինել միշտ գեղեցիկ:
Հարգանքով՝
ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր
ԿՈՐՅՈՒՆ ԱԹՈՅԱՆ