«Շրջանավարտ ուսուցանվող» ծրագրի շրջանակներում այցելություն գործարան
Տնտեսագիտական համալսարանի բոլոր ֆակուլտետներից բակալավրիատի և մագիստրատուրայի 25 ուսանողներ ապրիլի 4-ին կարիերայի և մարքեթինգի կենտրոնի ուղեկցությամբ այցելել են «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գործարան:
Այցելությունը կազմակերպվել էր ընկերության «Շրջանավարտ ուսուցանվող» ծրագրի շրջանակներում, նպատակն էր ծանոթացնել ուսանողներին ծրագին վերաբերող բոլոր մանրամասներին, դիմելու կարգին: Ծրագիրը հաջողությամբ ավարտելու դեպքում ուսանողներին հնարավորություն է ընձեռվում աշխատանքի ընդունվել «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունում: ՀՊՏՀ-ականները ծանոթացել են ընկերության և գործարանի պատմությանը, շրջել արտադրամասերում և պահեստում, որտեղ ստորաբաժանումների պատասխանատու աշխատակիցները ուսանողներին ներկայացրել են տվյալ բաժնի աշխատանքի բովանդակությունը:
Նշենք, որ ինչպես արդեն հրապարակվել է ՀՊՏՀ պաշտոնական կայքի հայտարարությունների բաժնում, դեպի «Կոկա-Կոլա» ընկերության գործարան 2-րդ այցելությունը տեղի կունենա ապրիլ ամսվա ընթացքում: Ցանկացողները գրանցվելու համար կարող են դիմել բուհի կարիերայի և մարքեթինգի կենտրոն: Դիմելու վերջնաժամկետն է ապրիլի 14-ը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին