Մենք հպարտ ենք մեր ուսանողով. շնորհակալական նամակ

Դիտումների քանակ՝ 1266

Սիրելի ուսանողներ, գործընկերներ, այցելուներ, մեր բուհի ուսանողներով հպարտանալու հերթական առիթն ունենք: ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարական կազմից մեր համալսարանի ռեկտորին է ուղղվել ևս մեկ շնորհակալական նամակ:

Կորյուն Աթոյանին ուղղված նամակում նշվում է, որ  Տնտեսագիտական   համալսարանի հաշվապահական հաշվառման  և աուդիտի ֆակուլտետի ուսանող  Նարեկ Մանուկի Մանուկյանը,  ծառայելով ՀՀ  Զինված ուժերում, պատվով է կատարում իր սրբազան պարտքը, զինվորական երդումը, ազնվորեն ու անմնացորդ նվիրված է մեր հայրենիքի պաշտպանության գործին:

ՀՀ ՊՆ N  զորամասի հրամանատար Ռ. Բեգլարյանի ու ԱՀՏԱ գծով տեղակալ Հ. Մելյանի հավաստմամբ՝  կրտսեր սերժանտ Ն.Մ. Մանուկյանն աչքի է ընկնում  ազնվությամբ, բարեխղճությամբ, կարգապահությամբ և կամքի ուժով: Նա բարձր է պահում հայ ռազմիկի պատիվը, միշտ պատրաստ է հայրենիքի սահմանների պաշտպանությանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին