ՀՊՏՀ կառավարման ամբիոնի դոցենտի մենագրությունը լույս է տեսել գերմանական հրատարակչության կողմից

Դիտումների քանակ՝ 1684

Տնտեսագիտության թեկնածու, ՀՊՏՀ կառավարման ամբիոնի դոցենտ Ռուբեն Հայրապետյանի «Մասնակցային կառավարումը խոշոր քաղաքներում» մենագրությունը լույս է տեսել գերմանական «OmniScriptum GmbH & Co. KG» ընկերությանը պատկանող «LAMBERT Academic Publishing» հրատարակչության կողմից:  Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց Ռուբեն Հայրապետյանը՝ մանրամասնելով, որ նշված թեմայով ծավալուն հետազոտություն ներկայացնելու խնդրանքով իրեն են դիմել հրատարակչությունից՝ համացանցում ծանոթանալով իր՝ տվյալ թեմայով մեկ այլ հոդվածին:

Ինչպես նշում է մենագրության հեղինակը, հետազոտության նպատակը գործուն կառուցակարգերի մշակման միջոցով խոշոր քաղաքների, մասնավորապես՝ Երևան քաղաքի մասնակցային կառավարման զարգացման ուղղությունների սահմանումն է: «Այն ենթադրում է քաղաքային տնտեսության տարբեր շահառուների մասնակցություն քաղաքի կառավարմանը և նրանց միջև կապի ու համագործակցության դաշտի ստեղծում, ինչը պետք է ուղղված լինի խոշոր քաղաքի տեղական ինքնակառավարման համակարգի կատարելագործմանը»,- նշում է Ռուբեն Հայրապետյանը:

Մենագրության մասին համառոտ ամփոփագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.lap-publishing.com/catalog/details/store/ru/book/978-3-659-52703-6/Партисипативное-управление-в-крупных-городах: Նշենք նաև, որ հրատարակությունը հասանելի է ամբողջ աշխարհին՝ համացանցային վաճառքի միջոցով:

Շնորհավորում ենք մեր գործընկերոջը և մաղթում նորանոր հաջողություններ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին