ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. մարտի 31-ին ուսումնական հաստատությունները չեն աշխատի
30.03.2014
Դիտումների քանակ՝ 1068
Սիրելի ուսանողներ, հարգելի գործընկերներ, ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը տնօրեններին, մանկավարժներին, ծնողներին, ուսանողներին, աշակերտներին, լրագրողներին ուղղված հայտարարությամբ է հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև.
Հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված եղանակային պայմանները, վաղը` մարտի 31-ին, պետական կրթական հաստատություններում` բուհերում, դպրոցներում, քոլեջներում, ուսումնարաններում, ուսումնական պարապմունքներ և դասեր տեղի չեն ունենա: Բաց թողած դասերը կլրացվեն գալիք շաբաթ` ապրիլի 5-ին:
Նախորդ նորություններն` այստեղ
Նախորդ նորություններն` այստեղ