2-րդ կիսամյակի առաջին միջանկյալ ստուգումը կսկսվի ապրիլի 7-ին
2013-2014 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի առաջին միջանկյալ ստուգումը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կսկսվի ապրիլի 7-ին և կտևի 2 շաբաթ: Այս մասին այսօր կայացած ռեկտորատի նիստում ասաց ուսումնակազմակերպական բաժնի պետ Արմեն Կարախանյանը՝ միաժամանակ հայտնելով, որ նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են, քննագրաֆիկները պատրաստ են, բուհի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում քննական առարկաների բազաները պատրաստ են:
2013-2014 ուստարվա հեռակա բակալավրիատի 5-րդ կուրսերի քննաշրջանի արդյունքների մասին զեկուցեցին ֆակուլտետների դեկանները, իսկ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը զեկուցեց օտարերկրյա ասպիրանտների և հայցորդների ուսման վարձավճարների չափի մասին հարցը:
Ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը զեկուցեց ավտոմեքենաների վառելանյութի ծախսման նորմատիվների սահմանման մասին: Անդրադարձ եղավ ընթացիկ այլ հարցերի ևս:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին