Գարնանային ակնթարթներ՝ լրատվական բաժնի աշխատակիցների կողմից

Դիտումների քանակ՝ 1018

Սիրելի գործընկերներ, ուսանողներ, այցելուներ, երևանյան հրաշալի գարունը՝ մարտյան հախուռն դրսևորումներով, հուզել ու ջերմացրել է նաև ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցների սրտերը: Արդեն մի քանի օր է, մեր բաժնի աշխատակիցները խոսում են դրսում իրենց ուշադրությունը գրաված տեսարանների մասին, և այսօր նրանք որոշեցին  ՀՊՏՀ կայքի և ֆեյսբուքյան պաշտոնական էջի այցելուներին նվիրել գարնանային ակնթարթներ:

Ներկայացնում ենք լուսանկարչական ալբոմ, որը հեղինակել են բաժնի լուսանկարիչ Ռազմիկ Խաչատրյանը, լրագրող Նանե Ավանեսյանը և առաջին կարգի մասնագետ Անի Ավետիսյանը: Լուսանկարները տարբերվում են հեղինակների ուրույն ձեռագրերի շնորհիվ, բայց դրանց բոլորին միավորում է գարնանային ջերմությունը: Առանցքում է նաև մեր սիրելի համալսարանը:

Ընդգծենք, որ տարվա եղանակների առանձնահատուկ պահերն արձանագրելու և Ձեզ հետ կիսվելու ավանդույթը մեզ համար արդեն հարազատ մոտեցում է դարձել:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին