ՀՊՏՀ ուսանողը՝ օրինակելի և գերազանցիկ զինվոր. ՀՀ ՊՆ զորամասից հերթական շնորհակալական նամակը ռեկտորին

Դիտումների քանակ՝ 3702

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանն օրերս ստացել է շնորհակալական նամակ՝ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարական կազմից: Վերջիններս նամակում շնորհակալություն են հայտնում բուհի ռեկտորին՝ հայրենիքի իսկական պաշտպան դաստիարակելու համար: Նամակում մասնավորապես նշվում է, որ  ֆինանսական ֆակուլտետի մաքսային գործ մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող, սերժանտ Գուրգեն Ավետիքի Սարգսյանը ծառայում է նշված  զորամասի  լավագույն մարտիկների շարքում, կարճ ժամանակամիջոցում տիրապետել է իր զինվորական մասնագիտությանը, դարձել ուսման գերազանցիկ և կարգապահ մարտիկ:

Զորամասի հրամանատարական կազմը հավաստիացնում է, որ Գուրգեն Սարգսյանը բարեխղճորեն կատարում է իր սահմանադրական պարտքը հայրենիքի հանդեպ: Իր զինվորական կոլեկտիվում վայելում է արժանի հեղինակություն, օրինակ է ծառայակիցների համար, օգնում է ստորաբաժանումում կանոնադրական կարգուկանոն հաստատելու գործում:

Զորամասի հրամանատար Վ. Հակոբյանը և ԱՀՏԱԳ  տեղակալ Կ.Ավանեսյանը նամակն ավարտել են ռեկտորին ուղղված շնորհակալական և բարեմաղթանքի խոսքերով:

Խաղաղ և բարի ծառայություն ենք մաղթում բոլոր զինվորներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին