ՀՊՏՀ աշխատակիցն արժանացել է միջազգային հավաստագրի
ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի առաջատար մասնագետ Մերի Մակունցը, ով զբաղվում է օտարերկրացի ուսանողների ուսումնական հարցերով, Լոնդոնի CII (The Chartered insurance institute) ապահովագրական ինստիտուտի կողմից արժանացել է միջազգային հավաստագրի՝ ստանալով ապահովագրողի որակավորում:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Մերի Մակունցը նշեց, որ առցանց անդամագրվել է ինստիտուտին, այնուհետև ինստիտուտի կողմից ստանալով համապատասխան գրականությունը և օգտվելով դրանից, քննություններ է հանձնել Բրիտանական խորհրդում (Հայաստանում) և հաղթահարելով բոլոր 3 փուլերը, ստացել է ապահովագրողի որակավորումը:
«Ուսումնառությունը կարևորում եմ նրանով, որ շատ հետաքրքիր էր տեղեկանալ անգլիական ինստիտուտներից մեկի կրթական մեխանիզմներին, համակարգի մասին: Պետք է նշեմ, որ այն ինձ հիանալի հնարավորություն տվեց՝ զարգացնելու վերլուծական, հետազոտական հմտություններս»,-ասաց Մերի Մակունցը:
Վերջինիս փոխանցմամբ՝ հավաստագիրը հնարավորություն է տալիս աշխատելու ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհի մի շարք երկրների ապահովագրական ընկերություններում: Մերի Մակունցը նշեց, որ յուրացրած փորձը կկիրառի բուհում:
Նշենք, որ ինստիտուտի կողմից թողարկվող «The journal» ամսագրում հրապարակվել են տարբեր երկրներից հավաստագրերի արժանացածների, այդ թվում և մեր աշխատակցուհու անունը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին