«Տնտեսագետի» 2014 թ. առաջին համարը կարդացեք նաև ՀՊՏՀ պաշտոնական կայքում

Դիտումների քանակ՝ 1147

Սիրելի ընթերցողներ, այսօրվանից ՀՊՏՀ պաշտոնական կայքի` asue.am, «Մեդիա» բաժնի ««Տնտեսագետ» ամսագիր» խորագրի ներքո կարող եք ընթերցել ՀՊՏՀ պաշտոնական «Տնտեսագետ» ամսագրի 2014 թ. առաջին՝ հունվար-փետրվարյան համարի  էլեկտրոնային տարբերակը: Ծանոթանալ կարող եք հետևյալ  հղումով:

Մեր ընթերցողներին սիրով տեղեկացնում ենք, որ այս համարը, որի էլեկտրոնային տարբերակն ենք ձեզ ներկայացնում, ամբողջովին գունավոր և բարձր որակի տպագրությամբ, հրատարակվել է մեր համալսարանի տպարանում: Հավատացած ենք, որ համալսարանի կողմից ձեռք բերված նոր ժամանակակից տպագրական սարքի և հարակից սարքավորումների շնորհիվ այսուհետ կթողարկվի բարձրորակ տպագրական արտադրանք՝ դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, պարբերականներ և այլն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին