«Կրթություն արտերկրում» միջոցառման շրջանակներում հանդիպում ՀՊՏՀ ուսանողների հետ
ՀՊՏՀ մեծ դահլիճում այսօր հյուրընկալվեցին «Կրթություն արտերկրում. բաց դռների օր» «World Education Fair 2014» միջոցառման համակարգողները: Հանդիպումը կազմակերպվել էր ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ:
Ինչպես ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին փոխանցեցին միջոցառման համակարգողները, հանդիպման նպատակն էր ուսանողներին իրազեկել մարտի 25-ին Անի Պլազա հյուրանոցում ժամը 11-17.00-ն կայանալիք բաց դռների օրվա (կրթական տոնավաճառի) մասին, որտեղ խորհրդատվություն կտրամադրվի այն ուսանողներին, ովքեր ցանկանում են արտերկրում կրթությունը շարունակել, մասնակցել ամառային ճամբարներին, ծանոթանալ հնարավոր կրթաթոշակային ծրագրերին:
Հանդիպման ընթացքում վերոնշյալ միջոցառման համակարգողները ներկայացրեցին մարտի 25-ին կայանալիք կրթական տոնավաճառի մանրամասները, խոսեցին տոնավաճառի մասնակից համալսարանների ու ներկայացվող ծրագրերի մասին, ապա պատասխանեցին ուսանողների հարցերին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին