DAAD-ի դրամաշնորհային ծրագրեր՝ ՀՊՏՀ դասախոսների և հետազոտողների համար
Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության՝ DAAD-ի երևանյան տեղեկատվական կենտրոնի տնօրեն Թինե Լաուֆերը ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր ներկայացրեց Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում DAAD-ի կողմից առաջարկվող գիտահետազոտական կրթաթոշակներ՝ ասպիրանտների և երիտասարդ գիտնականների համար:
Միջոցառմանը ներկա էր DAAD-ի երևանյան տեղեկատվական կենտրոնի ծրագրերի համակարգող և խորհրդատու Մերի Նավասարդյանը, ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը, նույն բաժնի գլխավոր մասնագետ Աղավնի Հակոբյանը, համալսարանի դասախոսներն ու երիտասարդ հետազոտողները:
Թինե Լաուֆերը հանգամանորեն խոսեց այն հնարավորությունների մասին, որ DAAD-ն առաջարկում է գիտահետազոտական և հետբուհական կրթության ծրագրեր իրականացնելու ուղղությամբ: Նա ներկայացրեց այդ ծրագրերին դիմելու համար անհրաժեշտ պայմանները:
Կենտրոնի ծրագրերի համակարգող և խորհրդատու Մերի Նավասարդյանը ներկաներին լրացուցիչ տեղեկություններ հաղորդեց այն մասին, թե այս ծրագերին դիմելիս ինչպես առավել նպատակային ու ճշգրիտ գործել:
Դիմումներն ընդունվում են մինչև սույն թվականի հոկտեմբերի 31-ը և նախատեսված են 2015 թվականի համար: Ներկայացուցիչները հավելեցին, որ ցանկացողները ծրագրերի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել DAAD-ի պաշտոնական կայք`www.daad.am:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին