Մեկնարկել են հեռակա կրթաձևի 2-րդ և 4-րդ կուրսերի դասերը. դասացուցակներ

Դիտումների քանակ՝ 990

ՀՊՏՀ հեռակա բակալավրիատի 2-րդ և 4-րդ կուրսերի 2013-2014 ուստարվա  2-րդ կիսամյակի ուսումնական պարապմունքները մեկնարկել են այսօր՝ մարտի 3-ին:

«Այսօրվանից սկած՝ հեռակա բակալավրիատի 2-րդ և 4-րդ կուրսերի 2-րդ կիսամյակի դասերը կտևեն 4 շաբաթ: Դասացուցակները պատրաստ են, դասերը կընթանան ըստ նախատեսվածի: Տեղեկացնենք, որ հեռակայի դասերը, սովորականի համաձայն, կազմակերպվում են 2-րդ հերթում»,- ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց ուսումնակազմակերպական  աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը:

Հեռակա բակալավրիատի  2-րդ կիսամյակի 2-րդ և 4-րդ կուրսերի  դասացուցակներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://www.asue.am/am/էջեր-220//2013-2014-ուս-տարվա-2-րդ-կիսամյակի-հեռակա-բակալավրիատի-դասացուսակներ-1393  :

Նշենք, որ ըստ հաստատված ժամկետների, հեռակա  կրթաձևի մյուս կուրսերի 2-րդ կիսամյակի ուսումնական պարապմունքները կմեկնարկեն  հետևյալ ժամանակացույցով՝ բակալավրիատի 1-ին, 3-րդ և մագիստրատուրայի 1-ին կուրսերինը՝  ապրիլի 21-ից, մագիստրատուրայի 2-րդ կուրսինը՝ մարտի 24-ից:

ՀՊՏՀ հեռակա բակալավրիատի և հեռակա մագիստրատուրայի 2013-2014 ուստարվա 2-րդ  կիսամյակի ուսումնական պարապմունքների, քննաշրջանի և լուծարքների ժամանակացույցը հրապարակել էինք ավելի վաղ. կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝  http://media.asue.am/upload/qax.08_arc-ic.pdf :

Մաղթում ենք հաջող ուսումնառություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին