Կառավարման ֆակուլտետի հեռակա կրթաձևի մագիստրոսներին հանձնվեցին դիպլոմներ
Հեռակա մագիստրատուրայի շրջանավարտներին այս շրջանում տրվում են ավարտական վկայականները: Այսօր կառավարման ֆակուլտետի հեռակա մագիստրատուրայի շրջանավարտներին հանձնվեցին ավարտական վկայականներ՝ դիպլոմներ:
Կառավարման ֆակուլտետի դեկան Միքայել Թավադյանը մեզ տեղեկացրեց, որ այսօր մագիստրոսական դիպլոմներ են ստացել 125 շրջանավարտներ:
«Այսօր՝ մարտի 3-ին, ավարտական վկայականներ հանձնեցինք մեր ֆակուլտետի հեռակա մագիստրատուրայի 4՝ գործարար կառավարում, պետական մունիցիպալ կառավարում, բանկային մենեջմենթ և ֆինանսական մենեջմենթ մասնագիտացման շրջանավարտներին, ովքեր տեսական դասընթացներն ու քննությունները հաջող ավարտել էին 2013թ. դեկտեմբերին»,-ասաց կառավարման ֆակուլտետի դեկանը:
Շնորհավորում ենք բոլոր շրջանավարտներին և մաղթում, որ տնտեսագետի դիպլոմը հաջող կարիերայի ուղի բացի մեր շրջանավարտների համար, լավագույնս ծառայի նրանց կայացմանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին