Սեմինար-դասընթաց՝ ՀՊՏՀ ուսանողների համար

Դիտումների քանակ՝ 1167

Հարգելի ուսանողներ, ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնի նախաձեռնությամբ փետրվարի 25-ին և 26-ին  մեր բուհում կկազմակերպվեն սեմինար-դասընթացներ, որոնք կօգնեն ձեզ զարգացնել ինքնակենսագրական, մոտիվացիոն նամակ գրելու, ինչպես նաև հարցազրույցի մասնակցելու հմտությունները: Սեմինարներին  դուք հնարավորություն կունենաք լսելու նաև «ՊրոԿրեդիտ Բանկի» անձակազմի  համալրման բաժնի ղեկավարի օգտակար խորհուրդները, ում հրավիրել է կարիերայի և մարքեթինգի կենտրոնը :

Դասընթացներին մասնակցել ցանկացողները կարող են մինչև փետրվարի 22-ը գրանցվել կարիերայի և մարքեթինգի կենտրոնում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին