Լույս է տեսել «ՀՊՏՀ որակի ապահովման ձեռնարկ» ուսումնամեթոդական ուղեցույցը

Դիտումների քանակ՝ 1176

Համաշխարհային բանկի «Կրթության որակ և համապատասխանություն» երրորդ վարկային ծրագրի «Որակի ապահովման ներբուհական համակարգի ներդրում և դրա հետագա բարելավում» բաղադրիչի շրջանակներում հրատարակվել  է «ՀՊՏՀ որակի ապահովման ձեռնարկ» ուսումնամեթոդական ուղեցույցը: 

Ձեռնարկը հրատարակվել է ՀՊՏՀ գիտական խորհրդի երաշխավորությամբ: Հեղինակային խումբը գլխավորում են ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր, տ.գ.թ., դոցենտ Պարույր Քալանթարյանը (գլխավոր խմբագիր) և որակի ապահովման բաժնի պետ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության կառավարման ամբիոնի վարիչ Ներսես Գևորգյանը:

Ինչպես նշված է ծանոթագրությունում, ուսումնամեթոդական ուղեցույցում ներկայացված են ՀՊՏՀ որակի ապահովման  հայեցակարգը, քաղաքականությունը, ընթացակարգերը և հետադարձ կապի մեխանիզմները:

Ուղեցույցը նախատեսված է ՀՊՏՀ վարչական և ուսումնական ստորաբաժանումների  ղեկավարների և աշխատակիցների, պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմի, ուսանողների, ասպիրանտների, ինչպես նաև որակի ապահովման համակարգի հետազոտողների համար: 

Ձեռնարկի էլեկտրոնային տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ:

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին