ՀՊՏՀ ասպիրանտի հոդվածը տպագրվել է միջազգային ամսագրում

Դիտումների քանակ՝ 1062

Հարավ-դաշնային համալսարանի Սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների գիտահետազոտական ինստիտուտի (Ռոստով, Ռուսաստանի Դաշնություն) “Южно-российский форум: экономика, социология, политология, социально-экономическая география” գիտական ամսագրի այս տարվա հունվարյան համարում  լույս է տեսել ՀՊՏՀ ասպիրանտ Սուրեն Պարսյանի  «Կոշիկի արտադրության զարգացման հեռանկարները Դոնի Ռոստովում»  թեմայով զեկուցումը:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Սուրեն Պարսյանը նշեց, որ այս թեմայով հոդված գրելու առաջարկը ստացել է Ռոստովում  հոկտեմբերի 10-12-ը «Հարակից շրջանների տնտեսագիտական ինստիտուտների և տնտեսավարման արդիականացման տեսություն և պրակտիկա» խորագրով միջազգային գիտաժողովին մասնակցելու ժամանակ:

«Ռոստովում վերջին ժամանակներում մեծ թափով զարգանում է կոշիկի արտադրությունը, որի առաջամարտիկները ազգությամբ հայեր են. նրանց արտադրած կոշիկները վաճառվում են Մոսկվայից մինչև Հեռավոր Արևելք ընկած հատվածում: Կոշիկի արտադրության ոլորտը շատ քիչ է ուսումնասիրված, քանի որ համարվում է էթնիկ էկոնոմիկայի մաս, այսինքն՝ իրականացնում է ընտանեկան բիզնես: Տարերայնորեն այս ոլորտում ձևավորվել է կլաստեր, որի զարգացմանը խոչընդոտում են  մի շարք հիմնախնդիրներ: Հենց այդ հիմնախնդիրներին էլ անդրադարձել եմ իմ հոդվածում»,- ասաց ասպիրանտը:

Սուրեն Պարսյանը հավելեց նաև, որ հեռանկարում նախատեսվում է Հարավ-դաշնային համալսարանի Սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների գիտահետազոտական ինստիտուտի և ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետ համագործակցություն: Տպագրված հոդվածը կարող եք ընթերցել հետևյալ հղումով՝ http://www.urforum.sfedu.ru/sites/default/files/8.%20%D0%9F%D0%B0%D1%80%D1%81%D1%8F%D0%BD%20%D0%A1.%D0%90..pdf :

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին