ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հավանումների թիվը հատեց 8000-ի սահմանը

Դիտումների քանակ՝ 865

Հարգելի ՀՊՏՀ-ականներ, ուրախությամբ տեղեկացնում ենք, որ  բուհի ֆեյսբուքյան պաշտոնական էջի հավանումների  (լայքերի)  թիվը հատել է 8000-ի շեմը: Հաճելի է, որ նույնիսկ Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին մեր ընթերցողների թիվն ավելանում է:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հավաստիացնում է, որ գործադրվում են բոլոր ջանքերը` մեր ուսանողներին, դասախոսներին, ինչպես նաև հանրային ավելի լայն լսարանին հավաստի, օբյեկտիվ տեղեկատվություն մատուցելու համար:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պաշտոնական կայքի՝ asue.am -ի ամենօրյա լրահոսը տեղ է գտնում նաև ֆեյսբուքյան պաշտոնական  էջում: Համալսարանի ֆեյսբուքյան էջը, բացի պաշտոնական լրատվություն ներկայացնելուց, իրականացնում է նաև մշակութային գործառույթ` նպատակ ունենալով բազմազանություն ապահովելու, մեր ուսանողներին  իրազեկ դարձնելու նաև կարևորագույն մշակութային իրադարձություններին: ՀՊՏՀ ֆեյսբուքյան էջը յուրահատուկ միջավայր է նաև ուսանողներին, դասախոսներին հետաքրքրող հարցերին տեղեկանալու ու դրանց սպառիչ պատասխաններ տալու համար. լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը փորձում է հնարավորինս սպառիչ պատասխան տալ ՀՊՏՀ ուսանողների կամ դասախոսների հարցերին, որոնք բարձրաձայնվում են այս հարթակում:

ՀՊՏՀ պաշտոնական կայքն (asue.am) իր հերթին օրական ունենում է միջինը 1500 այցելություն: Փաստորեն, Տնտեսագիտական համալսարանն իր պաշտոնական կայքի և ֆեյսբուքյան պաշտոնական էջի այցելուների հաշվարկով ունի հազարավոր այցելուների մեծ լսարան, որոնց ամենօրյա սպասարկմամբ ներկայացնում է բուհի մասին անհրաժեշտ տեղեկատվություն, հրապարակային և հաշվետվողական ձևով ներկայանում հանրությանը:

Նոր՝ 2014 թվականին ակնկալում ենք առավել արդյունավետ և բեղուն համագործակցություն: Սիրելի այցելուներ, շնորհակալություն ենք հայտնում վստահության համար. մեր ընթերցողի գնահատականը կարևոր է մեզ համար:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին