Նոր տարին` աշխատանքային նոր լիցքերով. սկսվել է նաև քննաշրջանը
Հարգելի այցելուներ, գործընկերներ, ուսանողներ, այսօր 2014 թվականի առաջին աշխատանքային օրն է: ՀՊՏՀ ղեկավարությունը, համալսարանի բոլոր ստորաբաժանումները, այդ թվում` լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, վերադարձել են` կատարելու իրենց աշխատանքային պարտականությունները:
Այսօր համալսարանում սկսվել է 2013-2014 ուսումնական տարվա առաջին կիսամյակի քննարշրջանը, որին մասնակցում են բակալավրիատի և մագիստրատուրայի առկա և հեռակա կրթաձևերի ուսանողները: Հիշեցնենք, որ առկա կրթաձևերում ստուգարքներն անցկացվել են դեկտեմբերի 23-ից 28-ը, իսկ բակալավրիատի և մագիստրատուրայի հեռակա կրթաձևերի ուսանողները ստուգարքներ և քննություններ կհանձնեն ընթացիկ օրերին: Քննաշրջանը կավարտվի հունվարի 30-ին:
Բոլոր ուսանողներին մաղթում ենք հաջողություն, բարձր գնահատականներ:
Սիրելի գործընկերներ, ուսանողներ, հուսով ենք` 2014 թվականին մեր սիրելի համալսարանը, նրա դասախոսները, աշխատակիցները, ուսանողները կունենան անթիվ-անհամար հաջողություններ, ձեռքբերումներ: Այդ ամենի օպերատիվ ու համակողմանի լուսաբանումը, հասարակությանը տեղեկատվության տրամադրումը կշարունակեն լինել մեր կարևոր նպատակն ու խնդիրը:
Այսօրվանից դուք իրազեկ կլինենք գալիք օրերի կարևոր իրադարձությունների մասին:
Բարի երթ նոր աշխատանքային տարում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին