Մինչ նոր հանդիպում` 2014 թվականին. շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ
Սիրելի բարեկամներ, հարգելի գործընկերներ, ուսանողներ, այսօր 2013 թվականի վերջին աշխատանքային օրն է: Շուտով Ամանորը կբախի մեր դռները, այնուհետև կհաջորդի Սուրբ ծննդյան տոնը: Այս գեղեցիկ, սպասված ու սիրված տոների առթիվ ջերմորեն շնորհավորում ենք բոլորիդ, մաղթում լավագույնը ձեզ և ձեր ընտանիքներին։
Անցնող 2013-ը մեզ համար աշխատանքայի հագեցած տարի էր: Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը գրեթե ամենօրյա աշխատակարգով ապահովում էր օրվա լրահոսը, երկու ամիսը մեկ անգամ թողարկում «Տնտեսագետ» ամսագիրը, սպասարկում ՀՊՏՀ պաշտոնական կայքը:
Ավարտելով մեր աշխատանքային գործունեության ևս մեկ շրջափուլը` նոր տարի ենք թևակոխում հույսով ու հավատով, որ այն լինելու է բարեբեր, իրադարձային ու արդյունավետ:
Օգտվելով առիթից` ևս մեկ անգամ շնորհավորում ենք ձեր գալիք տոները և հավաստիացնում, որ մենք ամենայն նվիրումով ու պատասխանատվությամբ աշխատում ենք ու աշխատելու ենք ձեզ համար:
Մինչ նոր հանդիպում 2014 թվականի հունվարի 8-ին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին