Լույս է տեսել «Բանբեր ՀՊՏՀ-ի» 2013թ. վերջին համարը

Դիտումների քանակ՝ 890

«Բանբեր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի» գիտական հանդեսի տարեվերջյան համարն արդեն լույս է տեսել: Նոր համարում  համապատասխան խորագրերի ներքո տեղ են գտել հետևյալ հեղինակների գիտական հոդվածները.

«Տնտեսագիտության տեսություն» խորագրի տակ ներկայացված են Ատոմ Վարդանյանի «Տնտեսական զարգացման հայեցակարգային ընկալումները», Հովսեփ Աղաջանյանի «Տնտեսական աճի որակի հարցի շուրջ» գիտական հոդվածները:

«Միջազգային տնտեսական հարաբերություններ» խորագրի ներքո հանդես են եկել Դիանա Գալոյանը՝«Համաշխարհային տնտեսության ժողովրդագրական հիմնախնդիրը և Հայաստանի Հանրապետությունը»  և Անուշ Անանյանը՝ «Ներդրումային գործընթացների կարգավորման հիմնախնդիրները ՀՀ-ում»  հոդվածներով:

«Ֆինանսական շուկա»  խորագրի տակ կարող եք ընթերցել Սևակ Մանուկյանի  «Կենսաթոշակային բարեփոխումների և կենսաթոշակային ֆոնդերի կառավարման  միջազգային փորձի վերլուծությունը» , Արման  Տոնիկյանի «Վարկային   քաղաքականության անհրաժեշտությունը  վարկային պորտֆելի արդյունավետ կառավարման գործընթացում»  հոդվածները:

«Ապահովագրություն»  խորագրի տակ տեղ է գտել Աշոտ Սալնազարյանի, Արմեն Վարդանյանի, Լիլիթ Մանուչարյանի «Ապահովագրական շուկայի ձևավորման և զարգացման հիմնախնդիրները ՀՀ-ում» հոդվածը:

«Հաշվապահական հաշվառում և աուդիտ» խորագրի ներքո կարող եք ընթերցել Լիանա Գրիգորյանի «Ներդրումային ռիսկի կառավարման ծրագրերի ու մեթոդների դասակարգումը» և Արթուր Սարգսյանի «ՀՀ արտադրական կազմակերպությունների սնանկացումը բնորոշող  ֆինանսական գործակիցների վերլուծությունը»:

«Վիճակագրություն» խորագրի ներքո տեղ են գտել Ռուդիկ Հովսեփյանի «Վիճակագրական մոդելավորման և կանխատեսման գործընթացներում որոշակի պարտադիր նախադրույթների կիրառումը» և Ռուզաննա Գևորգյանի «ՀՀ մանրածախ առևտրային կազմակերպությունների գործունեության արդյունավետության վիճակագրական վերլուծությունը ինդեքսային մեթոդով»  հոդվածները:

«Զբոսաշրջություն»  խորագրի տակ ընթերցեք Սերգեյ Մելքումյանի և Շուշան Հարությունյանի «Զբոսաշրջության ու հանգստի ինդուստրիայի զարգացման նախապայմանները ԼՂՀ-ում»:

«Քաղաքագիտություն»  խորագրի տակ տեղ է գտել Վարդան Աթոյանի «Հարավային Կովկասի անվտանգության հարցերի շուրջ» գիտական հոդվածը: «Պատմության հարցեր»  խորագրի տակ՝ Լարիսա Մանուկյանի «Ազգային պատվիրակությունը և Հայկական հարցը (1918-1923թթ.)»:

Վերջում կարող եք ծանոթանալ «Բանբեր ՀՊՏՀ-ի» հանդեսի 2013թ. հրապարակումների ցանկին:

Մաղթում ենք հաճելի ընթերցանություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին