ՀՊՏՀ «Ամբերդ» կենտրոնի գիտահետազոտական աշխատանքները հրապարակվում են նաև Ռուսաստանի Դաշնությունում
«Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտական ուղղությունների գիտական ուսումնասիրությունների արդյունքները հրատարակվել են նաև Ռուսաստանի Դաշնությունում: Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց մակրոէկոնոմիկայի ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Կարեն Գրիգորյանը՝ նշելով, որ տ.գ.դ., պրոֆեսոր Մ.Ս. Մելքումյանի` «Հայաստանի տնտեսությունը կարիք ունի ոչ թե փոքր, այլ մեծ քայլերի քաղաքականության» և իր` «Տարածական զարգացման տեսական ասպեկտները և միջազգային փորձը» թեմաներով գիտական հոդվածները տպագրվել են Ռուսաստանի Դաշնության Հարավ-դաշնային համալսարանի Հյուսիս-կովկասյան գիտահետազոտական ինստիտուտի կողմից այս տարվա հոկտեմբերի 10-11-ը Դոնի Ռոստովում կազմակերպված «Ծայրամասային տարածքների տնտեսվարման եղանակների և տնտեսական ինստիտուտների արդիականացման տեսությունը և պրակտիկան» խորագրով միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածուում (300 տպաքանակ)` Ռուսաստանի Դաշնության գիտության վաստակավոր գործիչ, տ.գ.դ., պրոֆ. Վ.Ն. Օվչիննիկովի, տ.գ.դ., պրոֆ. Յու. Ս. Կոլեսնիկովի և ա.գ.դ., պրոֆ. Ա.Գ. Դրուժինինի խմբագրությամբ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին