Կայացել է ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի գիտաժողովը. հնչել են հետաքրքիր զեկուցումներ

Դիտումների քանակ՝ 905

ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել «Մարզերի զարգացման սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները Հայաստանի  Հանրապետությունում» խորագրով 2-րդ հանրապետական գիտաժողովը:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանը հայտնեց, որ կային բավականին հետաքրքիր զեկուցումներ` մարզերի զարգացման սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների վերաբերյալ:

«Գիտաժողովին մասնակցում էին Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, դասախոսներ, 4-րդ կուրսի ուսանողներ և մագիստրանտներ` տարբեր համալսարաններից, ԵՊՀ-ից, Ագրարային, Եվրոպական համալսարաններից: Ընդհանուր ներկայացվեց 32 զեկույց: Հնչեցին հարցադրումներ, ծավալվեց բուռն քննարկում: Կարելի է ասել, որ 2-րդ հանրապետական գիտաժողովի արդյունքները ևս հաջող են:Կարծում եմ` գիտաժողովների կազմակերպումը կդառնա հաճելի ավանդույթ և տարեցտարի կընդլայնվի մասնակիցների շրջանակը: Սա կարևոր հանգամանք է, քանի որ գիտաժողովներն ակտիվացնում են գիտական գործունեությունը»,-ասաց Սոս Խաչիկյանը:

Տնօրենի փոխանցմամբ`փետրվարին  նախատեսվում է գիտաժողովի նյութերը հրատարակել  գիտական հոդվածների չափանիշներին համապատասխան ժողովածուի տեսքով և տրամադրել հոդվածների հեղինակներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին