Առաջին կիսամյակի քննաշրջանի նախապատրաստում, ընթացիկ մի շարք հարցեր՝ ռեկտորատում

Դիտումների քանակ՝ 854

ՀՊՏՀ ռեկտորատի այսօր կայացած նիստում ուսումնակազմակերպական բաժնի պետ Արմեն Կարախանյանը զեկուցեց քննաշրջանի արդյունքների հիման վրա ակադեմիական պարտքով հաջորդ կուրս փոխադրված ուսանողների քննությունների վերահանձնման արդյունքների մասին՝ նշելով, որ վերահանձնումը կազմակերպվել է երկու փուլով: Գործընթացի մասին այլ մանրամասներ՝ առաջիկայում:

Դեկանները զեկուցեցին 2013-2014 ուսումնական տարվա առաջին կիսամյակի քննաշրջանի նախապատրաստման մասին՝ ներկայացնելով, որ քննագրաֆիկները սահմանված ժամկետներում կազմվել, հաստատվել և փակցվել են ֆակուլտետներում: Սիրելի ուսանողներ, հիշեցնենք, որ քննագրաֆիկները հրապարակվել են նաև բուհի պաշտոնական կայքում. դրանց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://www.asue.am/am/էջեր-220//քննագրաֆիկ-1286:

Օրակարգի հարցերը սպառելուց հետո ռեկտորատն անդրադարձավ մի շարք ընթացիկ հարցերի: Ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանն անդրադարձավ բուհի ջեռուցման խնդրին՝ շեշտելով, որ տոներից հետո համալսարանի ջեռուցումն ավելի բարձր որակով կլինի, քանի որ էներգախնայողության միջոցառումների շրջանակներում կատարվող աշխատանքների արդյունքում արդեն տեղադրվել են նոր կաթսաները, որոնք կգործարկվեն հունվարից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին