Մի շարք հարցեր՝ գիտխորհրդի տարեվերջյան նիստում
Համալսարանի մեծ դահլիճում այսօր կայացած գիտխորհրդի ընդլայնված նիստից հետո, որի մասին արդեն տեղեկացրել ենք (http://www.asue.am/am/էջեր-220//հպտհ-գիտխորհրդի-ընդլայնված-նիստում-հավանություն-տրվեց-բուհի-տարեկան-հաշվետվությանը-1297), գիտխորհուրդն աշխատանքները շարունակեց իր հիմնական կազմով:
Կառավարման ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր Յուրի Սուվարյանը և մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, պրոֆեսոր Իշխան Տիգրանյանը ներկայացրեցին գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ենթակառուցվածքի պահպանման և զարգացման ծրագրերի 2013 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածն ընդգրկող հաշվետվությունների մասին հարցը:
Գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը ներկայացրեց գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորմամբ՝ «Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիր-2012« շրջանակներում իրականացվող «Տնտեսական մրցակցության պաշտպանության հիմնախնդիրները ՀՀ-ում (տեսության և պրակտիկայի հարցեր)» թեմայի 01.01.2013-30.12.2013թթ ամփոփիչ հաշվետվությունը, ինչպես նաև «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2013» մրցույթին երկու ասպիրանտների՝ Հասմիկ Հովակիմյանի և Սուրեն Պարսյանի ներկայացրած հայտերը երաշխավորելու մասին հարցերը: Գագիկ Վարդանյանը ներկայացրեց նաև ներհամալսարանական գիտական դրամաշնորհների և «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտական ուղղությունների շրջանակներում ներկայացվող աշխատանքների հրատարակությունները երաշխավորելու մասին հարցը:
Ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը զեկուցեց արտասահմանցի ուսանողների ուսումնական պլանների մասին հարցը:
Գիտխորհուրդը հաստատեց ներկայացված բոլոր հարցերը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին